...

Հրայր Թովմասյանին հիշեցրին իր անցյալը

Հրայր Թովմասյանին հիշեցրին իր անցյալը

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել:

Այդ շրջանի մամուլին հետեւողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից:

Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը: Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում:

Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6315 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ