««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց հետ հեշտ աշխատանքային հարաբերություններ կառուցող նոր թեկնածու առաջարկեն:
Եվ, ըստ մեր տեղեկությունների, 17 կուսակցությունները քննարկել են երեք թեկնածուի անուն՝ Վազգեն Մանուկյան, Արթուր Վանեցյան և Հրանտ Բագրատյան: Նշված թեկնածուներից մեր ռազմավարական գործընկերը նախապատվությունը տվել է Վազգեն Մանուկյանին»:
«ՉԻ». Մոսկվային շատ մեղքերի մեջ կարելի է մեղադրել, բայց իդիոտ որոշումներ նրանք երբեք չեն կայացնում:
17 չէ, եթե անգամ 117 կուսակցություն արտահայտվի Վազգեն Մանուկյանի թեկնածության օգտին, հանրությունը վաղուց ճանաչում է գնացքից թռչողին և գիտի, թե Հայաստանի գլխին ինչ արհավիրքներ կբերի սույն պարոնը:
Վազգեն Մանուկյանը եթե ոչ ավելի շատ, ապա գոնե Քոչարյանի, Սարգսյանի և Փաշինյանի հետ հավասար մեղք ունի այսօրվա վիճակի համար:
1998 թվականին նա և իր կուսակցությունը, որը դեռ մի քանի տոկոս հանրային աջակցություն ուներ, ողջունել են պետական հեղաշրջումը, իսկ ինչպես հայտնի է, դրա հիմքում կոնֆլիկտի կարգավորման մերժումն էր:
2008 թվականից սկսած Մանուկյանը եղել է իշխանության մաս և կիսում է մի կողմից՝ կոնֆլիկտը չլուծելու, մյուս կողմից՝ բանակը թալանող իշխանության մաս կազմելու համար պատասխանատվությունը:
Չեք հիշի գեթ մեկ դեպք, որ 2008-2018 թվականներին Վազգեն Մանուկյանը կեսբերան քննադատած լինի բանակի շուրջ տեղի ունեցող գործընթացները:
Հասկանալի է, որ Մոսկվայում անգամ հումորով չեն քննարկել Մանուկյանի թեկնածությունը, ինչը չի կարելի ասել թերթի աղբյուրների դեպքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: