...

Իհարկե, պետք է շտկեն սխալը

Իհարկե, պետք է շտկեն սխալը

««Իսկ ինչպե՞ս են նախարարի հետ Ձեր հարաբերությունները»։

«Ես չեմ ճանաչում այդ մարդուն․․․ առողջապահության նախարարին ընդհանրապես չեմ ճանաչում և չեմ էլ ուզում ճանաչել: Եթե Դուք լսեք առողջապահության նախարարի 2019 թ․ սեպտեմբերի 3-ի «լայվը», նա այնտեղ բաց տեքստով ասում է, որ իրենց նպատակը եղել է՝ փոխել հատկապես Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը»»։

Սա հատված էր «Հրապարակ» թերթի հարցազրույցից Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու հետ:

«ՉԻ». Բա իհարկե պետք է փոխեն. երկու տարի առաջ սխալ են թույլ տվել, գոնե հիմա շտկեն իրենց սխալը:

Առողջապահության համակարգը գտնվում է աներևակայելի ծանրության ներքո, բժիշկները, բժշկական անձնակազմը և կառավարության լիազոր մարմին հանդիսացող առողջապահության համակարգը 4 ամիս է 24-ժամյա ռեժիմով պայքար են մղում վարակի դեմ, իսկ Արծրունին առավոտից երեկո մեկ գործառույթ ունի՝ քննադատել ու սևացնել նախարարի աշխատանքը:

Իհարկե, նրան հմտորեն օգտագործում են նրանք, որոնք անձնական խնդիրներ ունեն նախարարի հետ, սակայն հասկանալով հասարակական հնարավոր արձագանքը՝ այս պահին ձայն չեն հանում, բայց փոխարենը առաջին պլան են բերել Արծրունուն:

Նախկին նախարարների օրոք թալանված համակարգը իր հնարավորություններից մի բան էլ ավել է անում վարակակիրներին բուժելու և մահվան ճիրաններից փրկելու համար:

Ի վերջո, վարակակիրների քանակը Թորոսյանի գործունեության կամ անգործության արդյունք չէ: Եվ դժվար թե Արծրունին չի հասկանում դա:

Հաշվի առնելով, որ հիմա երգահանը ակտիվ ներգրավված է գույքահարկի օրենքի փոփոխությունների դեմ պայքարում՝ ճիշտ կլինի ինքը հրաժարվի Բժշկականի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից և փորձի ընտրվել, ասենք, Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2429 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ