«- Պարոն Պետրոսյան, իսկ բացառո՞ւմ եք ապագայում որևէ համագործակցություն երկրորդ նախագահի հետ:
- Ոչինչ չեմ բացառում, քաղաքական գործիչը եթե ինչ-որ բան բացառեց, ուրեմն նա պետք է այլ բանով զբաղվի, ոչ քաղաքականությամբ»:
Սա հատված էր Գևորգ Պետրոսյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:
«ՉԻ». Վերջապես հայերն էլ ունեցան իրենց սրտի Չերչիլին: Բա իհարկե, պարոն Պետրոսյան. չէ՞ որ քաղաքականությունը անբարոյականություն է, որտեղ ոչինչ բացառել չի կարելի:
Քաղաքական գործիչը ոչ թե պետք է որևէ բան բացառի, այլ ունենա որոշակի սկզբունքներ: Եթե հետևենք Պետրոսյանի տրամաբանությանը, ապա նա չի բացառում համագործակցությունը, ասենք՝ Ալիևի հետ: Կամ վաղը կարող է մտնել «Գորշ գայլերի» կուսակցություն:
Ընտրական բոլոր տեսակի բարեփոխումները դատապարտված են, քանի դեռ հստակ արձանագրված չէ՝ խմբակցությունից դուրս գալուց հետո պետք է վայր դրվի նաև մանդատը: 350 ձայն ստացածը չպետք է իրեն երևակայի՝ իբրև քաղաքական գործիչ: Եթե այդ նորմը լիներ, ապա Պետրոսյանը հաստատ վաղուց արդեն ուրիշ գործով կզբաղվեր և ԲՀԿ չէր մտնի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: