...

Ինչ է ուզում այս տղան

Ինչ է ուզում այս տղան

Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի ասուլիսից անմիջապես հետո հետևյալ գրառումն է արել. «Հաղթանակն արժևորելն ու այդ հաղթանակը կերտած զինվորներին, սպաներին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը մեծարել է պետք։ Այդպես է պատմություն կերտվում։ Մեղավորների ու քավության նոխազների արհեստական փնտրտուքների այս անիմաստ շրջափուլը փակել, իսկ բաժանարար գծեր գծողներին իրենց ինտելեկտին հարիր աշխատանքի ուղարկել է պետք։ Ժամանակին ասում էին` զարկվողը դավաճան է, հիմա պետք է ասել` մոռացողն է դավաճան»:

«ՉԻ». Անհասկանալի է, թե այս տղան ո՞ւմ համար է աշխատում և ընդհանրապես ի՞նչ է ուզում:
Մի կողմից ասում է՝ անցյալը չփորփրենք, մյուս կողմից՝ մոռացողը դավաճան է: Անցյալը չփորփրելու նրա շարժառիթները հասկանալի են: Թող մնա անցյալում, թե ինչպես են կեղծել ընտրություններ, ցուցարարներ գնդակահարել, մարդկանց հանիրավի բանտարկել, ունեցվածքը խլել, մեդիա կայսրություններ կառուցել և այլն:

Բայց միաժամանակ նաև ասում է՝ մոռացողը դավաճան է: Թերևս այս մասով իսկապես պետք է ականջալուր լինել փեսային և երբեք չմոռանալ աներոջ ու նրա ընկերոջ ավերիչ 20 տարիները: Թերևս Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց այցելած որևէ հիվանդ իրավունք չունի մոռանալ, թե ինչ բարքեր էին տիրում այդ հիվանդանոցում Արա Մինասյանի օրոք: Իսկապես դավաճանություն կլինի մոռանալ բոլոր այն մարդկանց, որոնք պետպատվերով բուժում չստացան և մահացան, քանի որ փեսայի հայրը պետպատվերը դարձրել էր սեփական բյուջե:

Հաղթանակները արժևորել է պետք և ոչ թե սեփական լրատվամիջոցներով տարիներ շարունակ քարոզել, թե երկրի ղեկավարը տեղյակ չէր Շուշիի ազատագրումից: Հաղթանակները պետք է արժևորել և զինվորներին ու սպաներին պարգևատրելու դեմ արշավ սկսելուց առաջ հիշել, թե ինչպես էր իր մեդիայի լրագրողների համար Խորենացու մեդալ դասավորում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   923 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ