...

Ինչո՞ւ էր գյուղապետն եկել առաջին պլան

Ինչո՞ւ էր գյուղապետն եկել առաջին պլան

Երկու օր առաջ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն էր: Դատարանի դիմաց հավաքվել էին նրա աջակիցները: Նրանց թվում էր նաև Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը:

«Ես Սերժ Սարգսյանի կողքին եմ, որովհետև համայնքի շահերից բխող ցանկացած պահանջ, որ ներկայացվել է էդ մարդուն, չի անտեսել, ուշադիր լսել է և իրականություն է դարձրել»,- Armdaily.am-ի հետ զրույցում ասել է Անդրեասյանը: «Բա ես ո՞նց չգնամ, կանգնեմ, էդ մարդու կողքին: Իսկ ինչ վերաբերում է կուսակցություններին, ես բազմիցս ասել եմ, որ մեր երկրից դրանք պետք է վերանան և լինեն միայն միություններ»:

Դիտարկմանը՝ թե երկրորդ նախագահն էլ է մեծ ճանապարհ անցել, իրեն ինչու չի աջակցում, Անդրեասյանը նկատեց.«Աջակցում եմ: Խրամատով անցած մարդն այսօր գտնվում է բանտարկության մեջ, բայց պետք է հիշել, թե ինչ էր կատարվում այս երկրում, մինչև այդ մարդու այստեղ ոտք դնելը, վարչապետ լինելը: Խավարի մեջ էինք ապրում, ավտո չկար: Իսկ այսօր մարդիկ մոռացել են, ես չեմ մոռացել, ես երախտամոռ չեմ: Ամբողջ Երևանը կեղտի մեջ կորած էր: Ոչ մեկ թոշակ ու աշխատավարձ տարիներով չէր ստանում, համայնքներն էլ չգիտեին, թե ինչ բան է դոտացիան: Բա տնտեսության համար հսկայական գործ է արել: Իհարկե, մարդիկ սխալներ ունեցել են, բայց ոչ այնպիսիք, որ մարդկանց համար ճակատագրական են եղել: Ես չեմ ժխտում նաև, որ ոչ արդար դատավորներ էլ են եղել»:

«ՉԻ». Երբ Սերժ Սարգսյանի աջակիցների դատարանի դիմաց պիկետից լուսանկարներ հրապարակվեցին, շատերը հարց էին տալիս՝ ո՞վ է Ստալինի նմանակը, որ եկել է աջակցելու Սարգսյանին: Պարզվեց Ուրցաձորի տարած-հետ բերած գյուղապետն է: 

Գյուղապետ, որի պաշտոնավարման ընթացքում հայտնաբերվեցին բազում խախտումներ և յուրացումներ, բայց իշխանության անհետևողականության արդյունքում նա մնաց պաշտոնին: Այսինքն՝ Արա Վարդանյանի նման մեկը, որ յուրացրել էր հիմնադրամի միջոցները և հիմա ամենաբարձրն է հոխորտում:

Ինչ վերաբերում է գյուղապետի հակասական մտքերին: Մի կողմից՝ իբր արժևորում է Արցախի հաղթանակը, մյուս կողմից՝ շարքային պիցցայակերին հարիր խոսքերով հիշում պատերազմի ժամանակվա դժվարությունները:

Սրա նմանների պաշտոնում մնալու պատասխանատվությունը իշխանության վրա է, որ թույլ են տալիս հանցագործությունների մեծ բագաժով նման մեկը շարունակի պաշտոնավարել, մնալ հենարան ռևանշի ուժերի համար: Կա նաև Ուրցաձորի բնակիչների մեղքը, որ դեռ հանդուրժում են սրա նմանին:

Ուրցաձորի գյուղապետը չի պայքարում Քոչարյանի կամ Սարգսյանի համար, նա պայքարում է, որ իր հերթը չհասնի: Կիսատ-պռատ հեղափոխությունների դեպքում դա բավական արդյունավետ միջոց  է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1746 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ