...

Ինչպես պայքարել ընդդիմության դեմ. օգտակար խորհուրդներ

Ինչպես պայքարել ընդդիմության դեմ. օգտակար խորհուրդներ

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ԱԺ քպ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթին հետևեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանի շշանետումը, ընդմիջում էր հայտարարվել, որի ընթացքում նիստերի դահլիճից հավաքել են շշերը, բաժակները, ալկոգելերը:

«ՉԻ». Դե հա: Շատ օպերատիվ են արձագանքել մեր անվտանգության մարմինները: Բա ի՞նչ անեն: Ոչ մի սայ թշնամուն: Թող ծարավ մնան ու վիրուսներն էլ նրանց խեղդեն:

Բայց հակաահաբեկչական այս քայլերը կիսատ կլինեն, եթե չվերացվեն սադրանքին նպաստող այլ գործոնները:

Օրինակ, եթե շշերը, բաժակները, ալկոգելերը հավաքել եք, ապա պետք է պատգամավորների մոտից հավաքել նաև թուղթ ու գրիչները: Շատ թարախ ընդդիմություն է, էդ թղթի կտորը կծամեն, պուճուր գնդիկ կսարքեն, հետո գրիչի միջուկի մեջ կդնեն, փո´ւհ, կփչեն ու թղթի շարիկով պատգամավորին կխփեն: Նու, շատ-շատ թեթև վնասվածք հասցնեն, բայց մյուս կողմից, կարող է՝ այդ թղթի շարիկի մեջ կորոնավիրուս լինի: 

Հաջորդը՝ ինչ պետք է անել. ընդդիմադիր պատգամավորներին պետք է արգելել տրուսիկ հագնեն: Դրանք ամեն ինչի ընդունակ են: Տրուսիկից երկար ռեզին կհանեն, մատներին կկապեն, յուրօրինակ ձեռքի պարսատիկ կստացվի, հետո մի հատ կարճ, 1-2 սանտիմետրանոց նավթուլի կտոր, կծալեն, կդնեն էդ ռեզինի վրա ու պժժժ, կկրակեն... գիտե՞ք, ոնց է դաղում: Մի քիչ էլ որ գյոզերով, սեղանի տակից կրակեն, վաբշե չի ջոկվի, թե ով է կրակել: Թե չէ շիշը 80-ականների զենք է, դրա մոդան անցել է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2582 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ