...

Ինձ նամիկատ անողի...

Ինձ նամիկատ անողի...

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել էր. «Հենա, Սյունիքի մասին խոսողները... Տարանք, գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին, 15 միլիարդ էլ վճարեցին պետական բյուջե։ Էտ դուք ե՞ք խոսում Սյունիքի մասին, այ թալանչիներ»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այս խոսքը, ասել է. «Էդ հարցը ես իրեն ուղղելու եմ. թե «թալանչին» ում էր վերաբերվում, եթե ինձ, ապա մեր հարաբերությունները մենք կպարզենք դատարանում»:

«ՉԻ». Վահե Հակոբյանն ասում է՝ գնալու եմ, Փաշինյանին մոտ, ասեմ. ապեր, էդ որ ասում ես՝ ա´յ, թալանչիներ, կարո՞ղ է ինձ ես նամիկատ անում: Ոչ ոք իր անունը չի տվել, բայց մարդը համարում է, որ եթե ինչ-որ տեղ, ինչ-որ մեկը թալանչի բառն է արտաբերում, ուրեմն՝ կարող է իր մասին է:

Փողոցում, որ երկու հոգի զրուցելով գնում են, հանկարծ ականջին է հասնում «թալանչի» բառը, գնում, դրանց կանգնեցնում է. «Կներեք, մի բան հարցնեմ. նոր թալանչի բառն ասացիք: Կարո՞ղ է ինձ նկատի ունեիք: Ո՞չ: Լավ, հազար ներողություն, անհանգստացնելու համար»:
 



 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5079 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ