...

Իշխան Սաղաթելյանը քաշվավ

Իշխան Սաղաթելյանը քաշվավ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ իշխող ուժն ապահովելու է անհրաժեշտ նվազագույն ձայները, որպեսզի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխնախագահ:

Սակայն Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել Ազգային ժողովի փոխնախագահ, քանի որ ԱԺ խոխխոսնակի ընտրության քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, մեկ թերթիկ անվավեր էր ճանաչվել, արդյունքում Սաղաթելյանը ստացել է 53 կողմ, 50 դեմ ձայներ, մինչդեռ անհրաժեշտ էր 54 կողմ ձայն։

«ՉԻ». Այստեղ կարելի է լավ հռհռալ: Թեպետ պարզ չէ, թե ում վրա: Իշխող խմբակցությա՞ն, որը չի կարողացել Իշխան Սաղաթելյանի համար ապահովել անհրաժեշտ «կողմ» ձայներ, թե՞ էն մեկ անվավերի վրա, որի պատճառով էլ Իշխան Սաղաթելյանին մի ձայն չի հերիքել, որ ԱԺ փոխխոսնակ դառնա:

Իշխան Սաղաթելյանին այս օրը գցելու պատճառները կարող են ավելի շատ լինել: Օրինակ՝ ՔՊ-ն կայֆ է բռնում դաշնակ գործչի վրա: Կամ այդպես փորձում է նվաստացնել, կամ ցույց տալ, որ ինքն է որոշելու՝ ով լինի ԱԺ փոխխոսնակ, ով՝ ոչ:

Բայց... բացառված չէ, որ այն պատգամավորը, որի քվեաթերթիկը անվավեր է ճանաչվել, գնացել է Սևան, մի երկու օր մնացել Իշխան Սաղաթելյանի հյուրանոցային համալիրում, դժգոհ է մնացել բարձր գներից, սերվիսից, ճաշի ժամին էլ մենակ հավի միս են տվել, ու էդ պատգամավորը այսպիսով «մուռ» է հանել Իշխան Սաղաթելյանից: 

Բայց չեք պատկերացնի, թե ինչքան ենք ուրախացել, որ Իշխան Սաղաթելյանը հյուրանոցային համալիր ունի: Համար առ համար, լյուքս առ լյուքս հետ ենք բերելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1939 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ