...

Իսկ ո՞ւր է Քոչարյանը

Իսկ ո՞ւր է Քոչարյանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, վերահաստատել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԽՍՀՄ սահմաններով Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ եղել են ադրբեջանական տարածքում:

«Անձնական տեսակետս այն է, որ այդ ճանապարհը պետք է օր առաջ գործարկվի: Ես երբ 5 տարեկան էի ու գնում էի շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում»:

«ՉԻ». Որ մենք 5 տարեկան էինք, ադրբեջանցիները Երևանի շուկաներում էլ էին միրգ-բանջարեղեն վաճառում: Լավ, եկեք չկռռանք, եկեք սա թողնենք հետոյի: 

Թարսի պես, Ռոբերտ Քոչարյանն էլ քանի օր է, ընդհանրապես ձեն չի հանում: Մեռանք էս... երիտդաշնակ ասենք, ինչ ասենք, ինչ անուն տանք... Աճառյանի բառարանում նման բնորոշումներ չկան, մի խոսքով, չենք էլ ուզում սրանց մասին գրել: Դրա համար ենք զայրացած Քոչարյանի վրա: Մի բան ասեր, մի քիչ էլ իրեն անդրադառնայինք: 

Սերժ Սարգսյանն էլ է ընդհատակ անցել: Ոնց որ ինադու անեն: Մեզ թողել են սրանց դեմ մեն-մենակ: Հո դուք սադիստ չե՞ք. նկատի ունենք նախկիններին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1231 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ