...

Ժողովուրդը գնահատում է Քոչարյանի ծառայությունը

Ժողովուրդը գնահատում է Քոչարյանի ծառայությունը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` մեկնաբանելով Քոչարյանին կալանքի տակ թողնելու որոշումը, ասել է. «Պնդում եմ՝ նախագահ Քոչարյանն անգամ կալանքի տակ մեծ ծառայություն է մատուցում հայ ժողովրդին»:

«ՉԻ». Սա այն դեպքն է, երբ լիովին համաձայն ենք Վիկտոր Սողոմոնյանի հետ: Մենք էլ ենք պնդում՝ կալանքի տակ գտնվելով՝ Ռոբերտ Քոչարյանը մեծ ծառայություն է մատուցում հայ ժողովրդին: Թերևս, սա իր ամենամեծ ծառայությունն է:

Հուսով ենք, որ Քոչարյանը կշարունակի նույնպիսի ջանասիրությամբ ծառայել հայ ժողովրդին: Ազգը իրենից այլ բան չի ակնկալում: Թող ծառայի այնպես, ինչպես հիմա է ծառայում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2188 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ