...

Ժողովրդին ատողը

Ժողովրդին ատողը

«Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես դեռ շատ երկար կատեմ «ժողովուրդ» բառը... Ես դեռ շատ երկար կատեմ «հեղափոխություն» բառը... Ես դեռ շատ երկար կատեմ «թավշյա» բառը»:

«ՉԻ». Սա, երևի, բոլոր քոչարյանականներին է հատուկ. ատել ժողովրդին: 20 տարի համատարած ատելության արդյունքները դեռ երկար ենք քաղելու ու հիմա էլ ենք քաղում:

Դե, իսկ մենք դեռ շատ երկար կատենք «կազինո» բառը: Մենք դեռ շատ երկար կատենք «խաղադրույք» բառը: Դեռ երկար ժամանակ վատ բառերով կհիշենք «ֆլեշ-ռոյալ» արտահայտությունը:

Ամբողջ հայությունը կոպեկ-կոպեկ հանգանակություն է անում հիմնադրամի համար, իսկ այդ կոդազերծված բառերով ժամանակին այդ նույն հիմնադրամի միջոցները մսխում էին: Միջոցներ, որոնք մեզ պատերազմում պետք կգային:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1953 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ