...

Կաֆելներ ոտքերիս ու շուշաբանդներ ձեռքերիս

Կաֆելներ ոտքերիս ու շուշաբանդներ ձեռքերիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է. «Միշտ էլ եղել են մարդիկ՝ գործարարներ, ովքեր ցանկացել են որոշակի ներդրում անել. գնահատելի է նոր եկեղեցիներ կառուցելու միտումը, կամ հոգևոր նշանակության այլ կառույցներ կառուցելը: Ցավոք, կան դեպքեր, երբ պատմամշակութային հուշարձանների վերականգնման գործընթացում «շուշաբանդային տրամաբանություններ են օգտագործվում» կամ «կաֆել-մետլախային»:

«ՉԻ». Հետաքրքիր է, հիմա Գագիկ Ծառուկյանի արածը Նիկոլ Փաշինյանը բա՞րձր է գնահատում: Հոգևոր նշանակության կառույց է ցցում Հատիսի գլխին: Չհաշված, որ եկեղեցի էլ է կառուցել:

Կարելի՞ է Քրիստոսի արձանի տեղադրումը գնահատելի համարել: Մի հատ հասկանանք, էլի: Եթե գնահատելի է, իսկ վարչապետի խոսքից դա է ստացվում, ուրեմն պետք է իմանա, որ Հատիս լեռն ու շրջապատը ավերելը լրիվ տեղավորվում է շուշաբանդային տրամաբանության մեջ: 

Մինչև այդ արձանը կաֆել-մետլախ են խփելու, բետոն են լցնելու, բուտիկներ են բացելու: Կիսով չափ հղի չեն լինում. թե որ թողել եք, որ գործը հասնի դրան, ուրեմն՝ թողել եք, որ այնտեղ շուշաբանդ էլ լինի: Այնպես որ, նեղսրտել պետք չի:



 

ՎԱՐԿԱՆԻՇ

   706 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ