...

Կարող է պատահի՝ ձեզ հետևում են

Կարող է պատահի՝ ձեզ հետևում են

ArmLur.am-ը հայտնում է, որ Կոտայքի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանը, որը աշխատանքից ազատվել է գաղտնալսման արդյունքում, դատի է տվել դատախազ Աննա Վարդապետյանին։ Երեկ նա դիմել է ՀՀ վարչական դատարան անվավեր ճանաչելու համար Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հուլիսի 13-ի որոշումը։ Բանն այն է, որ իրավապահները, գաղտնալսելով Արմավիրի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի դատախազ Ապրես Գրիգորյանին, պարզել են, թե ինչպես են նրանք նեղսրտած խոսում, քննադատում ու տարբեր կարծիքներ արտահայտում Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի կամ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։

«ՉԻ». Հետաքրքիր է, թե ինչ հիմքով են գաղտնալսել այդ դատախազներին: Գաղտնալսումը օպերատիվ գործողություն է, որն իրականացվում է, եթե կան բավարար և ստույգ տեղեկություններ, որ անձը պատրաստվում է հանցանք կատարել, կամ արել է: 

Հիմա էս դատախազներին ինչի՞ են գաղտնալսել: Այսինքն՝ վերադասին զեկուցել են, թե ձեր մասին փիս-փիս բանե՞ր են խոսում: Դրա համար գաղտնալսո՞ւմ են: 

Եթե այդպես է, ապա ստացվում է, որ այսօր ամբողջ դատաիրավական համակարգը, պետական համակարգը գաղտնալսվում է, տեսնեն՝ ով ինչ է խոսում գլխավոր դատախազի, վարչապետի, բարձրաստիճան պաշտոնյաների մասին: 

Այ, էդքան ժամանակ ունեն սրանով զբաղվելու: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ