...

Խոստումնալից դատախազ է

Խոստումնալից դատախազ է

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թքելու հետ կապված միջադեպին, հայտարարել է. «Ալեն Սիմոնյանն արարքը խուլիգանական դրդմամբ չի կատարել»:

«ՉԻ». Այո, մենք էլ դա էինք ենթադրում: Ի՞նչ խուլիգանություն, ի՞նչ բան: Էդ քաղաքացին որ ԱԺ նախագահին դավաճան է անվանել, Ալեն Սիմոնյանն էլ ռազմահայրենասիրական դրդմամբ է թքել դեմքին: 

Թիկնապահներին շատ կուլտուրական ասել է՝ խնդրում եմ, այս քաղաքացու ձեռքերը բռնեք, հետո երևի ասել է՝ հանուն Հայաստանի Հանրապետության, ու նոր դրանից հետո թքել է՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը: 

Խուլիգանական դրդման հանցակազմ չկա, որովհետև, հազար ներողություն, ԱԺ նախագահը չի խնչել քաղաքացու դեմքին: Այ, որ այդպես աներ, դա արդեն ուրիշ բան, լրիվ քրեականի տակ էր ընկնելու: 

Այնպես որ, Ալեն Սիմոնյանից սովորեք թքելու արվեստը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1739 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ