...

Յուրայիններին՝ ամեն ինչ, մյուսներին՝ օրենք

Յուրայիններին՝ ամեն ինչ, մյուսներին՝ օրենք

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է, թե «իշխանությունը զավթելուն ուղղված բռնի կոչերը, ատելության խոսքը, բռնության քարոզը, բռնության արդարացումը գտնվում են Գլխավոր դատախազության խստագույն ուշադրության ներքո»։

Մտահոգիչ է, իհարկե, որ Գլխավոր դատախազը չի հասկանում «իշխանությունը զավթելուն ուղղված բռնի կոչեր» և «իշխանությունը բռնի զավթելուն ուղղված կոչեր» արտահայտությունների տարբերությունը։ Հետաքրքիր է՝ իսկ տարբերություն տեսնո՞ւմ է, օրինակ, «կառավարության բաժանած ապօրինի պարգևավճարներ» և «ապօրինի կառավարության բաժանած պարգևավճարներ» արտահայտությունների միջև։

Ինչ վերաբերում է իր իսկ թվարկած հանցագործությունների՝ «Գլխավոր դատախազության խստագույն ուշադրության ներքո» գտնվելուն, ապա դրանք պիտի գտնվեին ոչ թե խստագույն ուշադրության, այլ խստագույն պահպանության ներքո և պահպանվեին աչքի լույսի պես։ Այնպես, ինչպես զորամասերի դրոշները կամ թանգարանների ամենաարժեքավոր ցուցանմուշներն են պահպանվում։ Որովհետև առանց բռնության կոչերի, ատելության խոսքի ու բռնության քարոզի ոչ Նիկոլի «սիրո և համերաշխության հեղափոխությունը» գլուխ կբերվեր, ոչ էլ տիկին Վարդապետյանը կհայտնվեր Գլխավոր դատախազի աթոռին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ