...

Թանկ հաճույք

Թանկ հաճույք

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում հայտնել է, որ դատախազությունը պահանջ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանից ու նրան փոխկապակցված 7 անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել 25 միավոր անշարժ գույք։ «5 տրանպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ, շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումար»:

«ՉԻ». Դե, ընդհանրապես թանկ հաճույք է արմատական ընդդիմություն լինելը: Մանավանդ, որ այդ ընդդիմությունը նախկին իշխանություն է եղել:

Հիմա ինչքան քոչարյանականները մեծացնեն իրենց ճնշումները իշխանության վրա, այնքան իշխանությունն է ավելացնելու ճնշումները նրանց վրա:

Որքան ընդդիմության առաջնորդներն իրենց լավ չպահեն, այնքան ավելանալու է նրանց ապօրինի ծագում ունեցող գույքի ցանկը:

Իշխանությունները սկսեցին ինչ-որ մանր-մունր բաներից՝ մեքենա, արժեթուղթ, հետո կանցնեն ավելի թանկանոց գույքերի՝ հյուրանոց, հիվանդանոց, օֆշոր:

Մեզ մնում է կալկուլյատորը վերցնել ու հաշվել, թե որքան է նստում Քոչարյանների վրա ընդդիմություն լինելը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   385 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ