...

Կինո և ստոպ-կադր

Կինո և ստոպ-կադր

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը գրել է. «Կարծում եմ պետք չէ վաղաժամ քննադատել ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Մամիջանյանի ԵԽԽՎ քվեարկությունը ընդդեմ հայանպաստ բանաձևի: Վստահ եմ կա՛մ շփոթմունք է, կա՛մ քարտուղարությունն է սխալ արձանագրել:

Չեմ հիշում մի դեպք, երբ ՀՀԿ-ն ներքաղաքական տարաձայնությունների պատճառով արտաքին ճակատում պետության դեմ գործեր»:

«ՉԻ». Ճիշտն ասած, մեր մեղքն եկավ Դավիթ Խաժակյանը, որովհետև նույն րոպեին, երբ նա այս գրառումը գրել է, նույն պահին էլ Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ, մեջբերում ենք. «Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում ոտնահարվում է ժողովրդավարությունը, ու պատրաստ եմ ևս 100 անգամ դեմ քվեարկել այդ կեղծ զեկույցին»: Հիմա ոնց է սրա տակից դուրս գալու պրն Խաժակյանը, չգիտենք:

Երկրորդ կինոն Խաժակյանի ստատուսի տակ իր և նախկին քպ-ական պատգամավորի հարց ու պատասխանն է: Մենք սկզբից ցանկանում էինք մենակ այս հարցուպատասխանի նկարը դնել, բայց մինչև սքրին արինք, Մամիջանյանի ստատուսը մեյդան ընկավ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1754 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ