...

Հարված 5-րդ շարատունկին

Հարված 5-րդ շարատունկին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով Երևանի կենտրոնում համատարած ծառահատումներին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հատվող ծառերը ստացել են մասնագետների կողմից եզրակացություններ առ այն, որ դրանք կենսունակ ծառեր չեն,

Այդ ծառերը թթվածնի արտադրության իրենց ֆունկցիան այլևս չեն կատարում,

Բազմաթիվ ծառատեսակներ ունեն սահմանափակ ժամանակային կենսունակություն և սպասել, մինչև ծառի բունն այնքան փտի, որ ինքնուրույն ընկնի և վնասի մարդկանց ու նրանց գույքը, արդարացված չէ»:

«ՉԻ». Ընդհանրապես, որ ուզում եք իմանալ, Երևանում պետք է բոլոր ծառերը կտրել: Դրանք մի հատ գեշ խասյաթ ունեն. մեծանում, փտում, ընկնում են դուզ մարդկանց գլխին: Մեկ-մեկ էլ ավտոների գլխին: Համը հանում են: 

Հերիք չէ, մարդկանց գլխին են ընկնում, մի հատ էլ ալարում են նորմալ թթվածին արտադրել: Հլը մի հատ գնացեք, էդ ծառերի կողքին կանգնեք, փորձեք թթվածին շնչել. կխեղդվեք: 

Մեզ մոտ նույնիսկ կասկածներ են առաջացել, որ էդ ծառերը 5-րդ շարասյան կողմից են տնկվել: Հաստատ, որ հնարավորինս պրոբլեմներ ստեղծեն իշխանությունների համար: 

Էդ ոչ թե ծառերն են փտած, այլ ձեր ուղեղները, էնքան եք այս տարիների ընթացքում թույն արտաշնչել, որ ոչ մի ծառ չի դիմանա դրան: Դուք փոշու ու ցեխի մեջ ձեզ ավելի լավ եք զգում, որովհետև գնալով ավելի ու ավելի եք նմանվում փոշու ու ցեխի մեջ իրեն լավ զգացող հայտնի կենդանուն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1873 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ