...

Պագոնները ականջներից կախելիս պատրաստ ենք Խաժակյանին աջակցել

Պագոնները ականջներից կախելիս պատրաստ ենք Խաժակյանին աջակցել

Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաջորդ անգամ ԼՀԿ-ին հիշատակելիս Սայաթ Շիրինյանին փոխանցեք, որ արված հայտարարությունների համար իր պագոնների աստղերը պետք է պոկվեն և կախվեն երկու ականջներին և ճակատին՝ որպես վկայությունն այն բանի, որ ոչ տղամարդուն, ոչ էլ պաշտոնաթող սպային այդ արտահայտությունները պատիվ չեն բերում։

Օրեր առաջ էլ էր համանման կերպ արտահայտվել, բայց համարել էինք, որ իր մտերիմները կհուշեն այդ պահվածքի և ուսադիրների անհամատեղելիության մասին, բայց ավաղ»:

«ՉԻ». Այ լավ ա, լավ ա, այդպես շարունակեք, տեմպը չթուլացնեք: Մինչև վերջ խրած գնացեք: Պագոնների և ականջներից կախելու մասով լիովին համամիտ ենք Դավիթ Խաժակյանի հետ: 

Թե ինչ է ասել Սայաթ Շիրինյանը, ցավոք, չենք կարող ասել, ամոթ է: Այսինքն, առանց ասելու էլ գիտեք: Միջին վիճակագրական քոչարյանականը ի՞նչ պետք է ասի. հայհոյանք, վիրավորանք, էժանագին արտահայտություններ, զրպարտություն, կեղծիք: Ուրիշ բան նրանցից կարելի՞ է լսել:

Սպայի պահվածքի և ուսադիրների անհամատեղելիության մասին Դավիթ Խաժակյանի հույսերն էլ սին են: Եթե սպայի ուսադիրներով մարդը պատերազմի տարիները համարում է մութ ու ցրտի տարիներ, ուրեմն՝ նա սպա համարվել չի կարող և նման մարդուց ակնկալել ինչ-որ արժանապատվություն, թասիբ. անիմաստ է:

Միայն մի խորհուրդ կտանք Դավիթ Խաժակյանին. դատի տվեք ձեր հասցեին հայհոյանքներ շաղ տված մարդուն: Ինֆորմացիոն մասը մենք ապահովում ենք: Կլուսաբանենք ծայրից ծայր: Արդեն դատի տալու ձևերը գիտեք, Գորգիսյանը կողքից կհուշի: Մտնում եք դատարան, պատվի և արժանապատվության պահերով հայց եք ներկայացնում, մի կլորիկ գումար էլ պահանջում եք՝ որպես բարոյական փոխհատուցում: Դե, ձեզ տեսնենք: Անթույլատրելի է, որ ձեզ այսպես օրը ցերեկով վիրավորում են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1943 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ