...

Քաղաքը մնաց բռնաբարուկ

Քաղաքը մնաց բռնաբարուկ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում ապօրինի շինարարության լուսանկար է հրապարակել և գրել. «Վարչական շրջանի շենքից երկու քայլ այս կողմ գտնվող ինքնակամ կառույցը փաստորեն օրեր շարունակ տեսանելի չէր թաղապետարանի պատասխանատուներից և ոչ մեկի համար:

Հիմա գործելու է ստանդարտ սխեմա՞ն... տուգանենք, հետո ասենք, որ քանդել չենք կարող, վերջում կօրինականացնես... ախպեր ջան»:

«ՉԻ». Խնդիրը հետևյալն է. Սայաթ-Նովայում մեկը 19-րդ հարկում պատշգամբ է մեծացնում, շինարարություն անում: Կրկնում ենք. 19-րդ հարկում: Ու այս մասին քաղաքապետարանը, չգիտես ինչու, տեղեկանում է Դավիթ Խաժակյանի հեռախոսազանգից: Այսինքն, որ Դավիթ Խաժակյանը չահազանգեր, շինարարությունը շարունակվելու էր: Այսինքն, շարունակվելու բան չկա, այն գործնականում ավարտվել է:

Քաղաքապետարանը պատասխանել է, որ հիմա շինարարությունը դադարեցված է, պարզում են շինարարությունն իրականացրած անձի ինքնությունը:

Սա լուրջ չէ: Նախ, պարզ չէ, թե ինչպես են դադարեցրել շինարարությունը, եթե մինչև հիմա չգիտեն, թե ով է դրա հեղինակը: Այսինքն, ի՞նչ, շենքի բակից գոռացել են, թե դադարեցրե՞ք շինարարությունը: 

Ականջի ծերով լսել ենք, որ նախ գնում են շինարարության վայր, տանտերերին, սեփականատիրոջը գտնում, արձանագրություն կազմում, ակտավորում, ու էլի ինչ-որ նման բաներ: 

Եվ ընդհանրապես, ստացվում է, որ ապօրինի շինարարության հետ կապված առանձնապես բան չի փոխվել: Ցանկացած ոք կարող է մտքին եկած շինարարությունն իրականացնի, գան, տուգանեն, տուգանքը վճարի, իսկ ահա շինությունը մնա իր տեղում: Այսինքն, ապօրինի շինարարության համար հիմա իրականում նոր և պայծառ հեռանկարներ են բացվում:

Սա մեզ մի պատմություն է հիշեցնում. Մարտունու կողմերում մեկին դատում են բռնաբարության համար: Դատարանում վճիռ են արձակում, այդ տղամարդուն 5 տարի տալիս, տուժած կինը տեղից արձագանքում է. «Ընկեր դատավոր, իրեն դատեցիք, բայց ես մնացի բռնաբարուկ»: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1013 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ