...

Կլասիկ գլուխգովանը

Կլասիկ գլուխգովանը

«Գիտե՞ք, այն օրը, որ Դուք ինձ հարվածել եք, հազարավոր մեր հետևորդներ ինձ զանգել են, եկել են նաև Բաղրամյան 19/ Դեմիրճյան փողոց, որ վրեժխնդիր լինեն: Ես թույլ չեմ տվել: Ես թույլ չեմ տվել, որովհետև մենք էդ մշակույթի մարդը չենք»,- երեկ ֆեյսբուքյան լայվի ժամանակ հայտարարել է Էդմոն Մարուքյանը:

«ՉԻ». Միայն այս մի քանի նախադասությունը բավարար է հասկանալու համար, թե ով է Մարուքյանը և լրջության որքան պաշար կա նրա գործունեության մեջ:

Երբ Հայաստանի որևէ հեռավոր գյուղում թեկուզ մեկ հոգի որոշում է ելույթ ունենալ իշխանությունների դեմ, միշիկական և քոչարյանական լրատվամիջոցները տասնյակներով շտապում են դեպքի վայր, որ անպայման ֆիքսեն պահը: Հիմա, Երևանի սրտում Մարուքյանի հազարավոր հետևորդներ հավաքվել են վրեժխնդիր լինելու մտադրությամբ, բայց չկա գեթ մեկ ապացույց, որ գոնե մի հոգի եկել է Բաղրամյան փողոց նման մտադրությամբ:

Թե ինչու են այս անգամ անտեսել Մարուքյանի հազարավոր կողմնակիցներին, մնում է անհայտ: Ամենայն հավանականությամբ վերոհիշյալ լրատվամիջոցները դեռ չեն սովորել կոպերֆիլդություն անել և դատարկ փողոցը ներկայացնել իբրև Մարուքյանի հազարավոր կողմնակիցների հավաքատեղի:

Սա ոչ այլ ինչ է, քան դեռահասի դեռ մինչև վերջ չձևավորված վարքագիծ: Այսինքն՝ մի տեղ կռիվ է արել, ծեծվել, բայց հաջորդիվ հոխորտում է, որ ինքն էլ ընկերներ ունի, որոնք կկանգնեն իր մեջքին:

Ընդհանրապես Մարուքյանի երեկվա լայվը ոտքից գլուխ խայտառակություն էր: Եթե երեք օր առաջ հասարակության կարծիքները կիսվեցին, և շատերը դատապարտեցին ֆիզիկական ուժի գործադրումը, ապա երեկ Մարուքյանը իր բառամթերքով, միմիկայով ու տոնայնությամբ հաստատեց՝ սադրել եմ և շարունակելու եմ սադրել: 

Սա վկայում է, որ Մարուքյանը ընդամենը մեկ մշակույթի կրող է, և այն կոչվում է գլուխգովանի մշակույթ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1039 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ