ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Թույլ չենք տալու, որ ԱԺ-ն Մուամմար ալ-Կադդաֆի անվան խորհրդարանի վերածեք»:
«ՉԻ». Քաղաքագիտության օրենք է. հաճախորդը միշտ ճիշտ է, պետք չէ նրան հակաճառել:
Միայն չհասկացանք, թե ինչու է Էդմոն Մարուքյանը հատկապես Կադաֆիի անունը տվել: Էդ խեղճ մարդը քեզ ի՞նչ է արել: Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս:
Օրինակ, շատ ավելի հնչեղ ու դիպուկ կլիներ, եթե Մարուքյանը ասեր. «Թույլ չենք տալու, որ ԱԺ-ն Ռոբերտ Քոչարյանի անվան խորհրդարանի վերածեք»: Մանավանդ, որ Կադաֆիի օրոք Լիբիայի խորհրդարանում վարչապետ ու խոսնակ չեն սպանել: Որ ասեր, է՜, մեր աչքի լույսը կդառնար:
Կամ հայտարարեր, որ «թույլ չենք տալու, որ ԱԺ-ն Սերժ Սարգսյանի անվան խորհրդարանի վերածեք»: Խորհրդարան, որի մեծամասնությունը ձևավորվում էր 5 հազար դրամանոցներով ու թվեր կրակելով, իսկ փոքրամասնությունն էլ՝ պադվալային գործարքներով: Էլի վատ չէր լինի:
Թե չէ՝ Կադաֆի: Մի քիչ հանգը չի բռնում, էլի: Բայց, բոլոր դեպքերում, Մարուքյանն աճում է: Արդեն Աֆրիկա է հասել:
Клиент дозревает...Опубликовано Ինչպես է դա եղել Вторник, 26 мая 2020 г.