Ռոբերտ Քոչարյանի համակիր Լարիսա Ալավերդյանը հայտարարել է. «Չեմ կարծում, որ «Մարտի 1»-ի էջը պետք է փակենք: Դրա ամենացավոտ կողմը՝ սպանությունները, ոչ միայն չեն բացահայտվել, այլև պատշաճ չեն ուսումնասիրվել:
Նախորդ իշխանությունները «Մարտի 1»-ը չեն բացահայտել, իսկ նոր իշխանությունները, արդեն երկու տարի աշխատելով, ևս չեն բացահայտում այն, ընդհակառակը՝ մեկը մյուսի հետևից անհավատալի ստեր են տարածվում այս կամ անձի մասին, նշանակվել է մեկ մեղավոր, և հոգեբանական խոշտանգման են ենթարկվում զոհերի ընտանիքների անդամները»:
«ՉԻ». Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ քոչարյանականների մոտ կորոնավիրուսի սուր վարակ է տարածված: Ու այդ վարակը լուրջ ազդել է սրանց վրա: Միայն թե, այդ վիրուսի արդյունքում քոչարյանականների մոտ ոչ թե նկատվում է հազ, ջերմություն, ընդհանուր թուլություն, այլ՝ բարոյականության իմունիտետի իսպառ անկում:
Սա մի այնպիսի հիվանդություն է, որի դեպքում ոչ մի դիմակ, «Գոլդեն Փելես», նույնիսկ՝ «Լեչկամիսիան» չի փրկի: Այս կարգի հիվանդները պարբերաբար հիշողության կորուստ են ունենում, սկսում են զառանցել, թե Ռ. Քոչարյանը մարտի 1-ի տուժած է, իսկ մարտի 1-ի զոհերի հարազատներին խոշտանգում են ներկայիս իշխանությունները:
Ժամանակն է, որ սրանց բոլորին հավաքեն, կարանտինի ենթարկեն: Օրինակ, տանեն բոլորին մի տարով փակեն «Կոնգրես» հյուրանոցում: Թող մի տարի այնտեղ զառանցեն, մինչև ինչ-որ մի դեղամիջոց գտնենք, տանք, դինջանան: Թեպետ բարդ գործ է, նման դեղամիջոց այսօր բժշկությունը չի հնարել:
Իսկ Լարիսա Ալավերդյանին առողջություն ենք մաղթում: Իր կալանավոր ախպորը պաշտպանելու ջանքեր դեռ շատ պիտի թափի: