...

Հավերժ մռմռոցը

Հավերժ մռմռոցը

ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հանրային հեռուստատեսությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հայտարարություններին, ասել է. «Ես հիշեցնեմ, որ առաջին նախագահը խաբել է ի սկզբանե: Ինքը մտել է ղարաբաղյան շարժման մեջ 1988 թվականի մայիսին: Այսինքն, երբ ալիքը արդեն բարձրացած էր»:

ՉԻ.- Օյ, դա լադնո: Շտո վի գավարիտե? 88-ին արմյանսկի յազիկի մասին կողքից էիք լսում, որտեղի՞ց պիտի իմանայիք Շարժման մասին, թե դա ինչ բան է, ով ու երբ է այնտեղ ընդգրկվել, ով ինչ դերակատարում է ունեցել:

Վանոն սրանց մասին ախր դիպուկ էր ասել. այսպես անլվա ոտերով եկաք, մտաք մեր նվիրական Շարժման շեմը: 

Էս մարդիկ, որոնք տարիներ շարունակ թունավորել են հանրության գիտակցությունը, 20 տարի շարունակ իրենց կոտրված հայերենով պետությունը տարել դեպի պատերազմ, տարատեսակ շուշիների հռչակագրերով լռեցրել բանականության ճիչերը, մեր զինվորների տառապանքների հաշվին ինքնահաստատվել, էսօր արդեն համարձակվում են կասկածի տակ դնել 88-ի Շարժման և դրանից հետո պետականության կայացման իրողությունները:

Շարունակեք տրաքվել հայերենից ու հայկական պետականությունից: Լևոնն չի կարող ձեզ բուժել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1787 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ