...

Սրանք են մեր մտքի գիգանտները

Սրանք են մեր մտքի գիգանտները

ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն ասել է. «Ռուսաստանն անում է այն, ինչը չի արել Հայաստանը՝ Արցախի նկատմամբ: Հայաստանը, որը հստակ պետք է իրականացներ իր հստակ դերակատարությունը, այն է՝ Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարությունը, չի արել: Ռուսաստանը դա արել է այն երկու միավորների հանդեպ, որոնց ճանաչել է, ինչը չի արել և չի անում Հայաստանը՝ 1992 թվականից սկսած: Մեր մի քանի՝ իրար փոփոխող իշխանությունները, այդպես էլ չունեցան այդ խիզախությունը, որպեսզի ճանաչեն Արցախի հանրապետությունը»:

«ՉԻ». Այսինքն՝ Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Հայաստանն ու Ռուսաստանը նույն կշիռն ունեն: Այսինքն՝ Հայաստանը գերտերություն է՝ ատոմային զենքով, բանով, միլիոնանոց բանակով, ծովային ելքով, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ է, ուղղակի անգյալ, անբաշար ղեկավարներ է ունեցել, ռիսկ չեն արել ճանաչել Արցախի անկախությունը:

Լարիսա Ալավերդյանը համարում է, որ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ դեմ գնալ միջազգային նորմերին այնպես, ինչպես Ռուսաստանը: Եթե Ռուսաստանն է ճկռել միջազգային պատժամիջոցների ծանրության տակ, ինքը պատկերացնո՞ւմ է, թե Հայաստանի դեպքում ինչ կլիներ:

Մենք պատկերացնում ենք. 1990-ականների պատերազմի ժամանակ 12 ժամվա հացի պաշար ենք ունեցել, բոլոր կողմերից բլոկադայի մեջ էինք: Եվ դա առանց որևէ պատժամիջոցի:

Այսինքն՝ ո՞ւմ ենք ինչ ասում. Լարիսա Ալավերդյանի այս խոսքերը պարզապես դասենք մեր մտավորական կոչվածների բլթոցների շարքին: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4323 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ