...

Սրա տուտը ձեզ է հասնում

Սրա տուտը ձեզ է հասնում

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ «Ֆիզգորոդոկում» տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, որի ընթացքում ոստիկաններն անհամաչափ ուժ էին կիրառել բնակիչների հանդեպ, ասել է. «Լավ տղա էիք, գնայիք, թուրքի դեմ կռվեիք: Գնացե՛ք, հիմա կանգնեք դիրքերում և այնտեղ ցույց տվեք ձեր ուժը, կամքը: Պողպատե մանդատ եք ստացել, գնացեք թուրքի հետ պատերազմեք, պահպանեք մեր սահմանները: Թույլ մի տվեք, որ սպանվեն մեր երիտասարդները: Պողպատե մանդատը նրա համար չէ, որ մեր բնակչին ծեծեք»:

«ՉԻ». Ոնց որ երկու կրակի արանքում լինես: Իշխանությունները բռնություններ են կիրառում, ասում ես՝ ինչի՞ եք անում, մեկ էլ կողքից հայտնվում է մեկը, որն այդ նույն բռնությունների մասին այնպես է խոսում, կարծես այդ բռնությունները քողարկողներից մեկն ինքը չի եղել: 

Հո հենց այնպես չէի՞ն Լարիսա Ալավերդյանին անվանում մարդու իրավունքների կիսապաշտպան: 2000-ականներին, երբ մարդկանց, քաղաքացիներին, կին ու երեխայի տալիս ջարդում էին՝ Բաղրամյան պողոտայում, Բուզանդում, մի անգամ չտեսանք, ասեր՝ Ռոբերտ Քոչարյան, լավ տղա ես, գնա թուրքի դեմ կռվի, դիրքեր պահի: Կամ ասեր՝ էս ի՞նչ ես անում, նախագահական լիազորությունները նրա համար չեն, որ մեր բնակչին ծեծեք:

Չի ասել: Գուցե մի փոքր ծեծված թեմա է, բայց չես կարող չասել, որ այ, էսօրվա այս բռնությունների տուտը մինչև ձեզ է հասնում: Եթե ժամանակին մարդու իրավունքների համար պայքարեիք այնպես, ինչպես հիմա եք փորձում պայքարել, մենք բոլորովին այլ որակի իշխանություն և այլ որակի պետություն կունենայինք: Հարյուրներով մարդկանց ծեծելով, Կենտրոնում տներից հանում, լարում էին. հիմիկվա հռետորաբանությունն այն ժամանակ էր պետք օգտագործել: Եթե այն ժամանակ բռնություն տեսնելիս ծպտուն չէիք հանում, բարի եղեք, հիմա էլ լռեք: Թող Վարդան Հարությունյանը խոսի, Նինա Կարապետյանցը, Լևոն Բարսեղյանը, Շուշան Դոյդոյանը, Բորիս Նավասարդյանը, Աշոտ Մելիքյանը.... մարդիկ, որոնք թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, վատ բան են տեսնում, աչք չեն փակում, բարձրաձայնում են: Այն ժամանակ էլ են պայքարել, որ իշխանությունները չչարաշահեն իրենց լիազորությունները, չլկտիանան, հիմա էլ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1366 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ