...

Միշտ կրած ունենք

Միշտ կրած ունենք

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում ասել է. «Ադրբեջանը շատ լավ գիտի, որ իր բանակը ոչ մի բանի ունակ չէ, եթե չլիներ Թուրքիայի ուղղակի կառավարումը, եթե ԳՇ պետը Թուրքիայից նշանակված չլիներ, եթե չլինեին վարձկանները և այլն, մի կողմի համար ողբերգական, մյուսի կողմից՝ հանցագործ արդյունքները չէին գրանցվի: Կրկնում եմ, ադրբեջանական բանակը, սկսած 1918 թվականից, չի ունեցել որևէ հաղթանակ»:

«ՉԻ». Դե, փառք աստծո: Մի տեսակ սրտներս տեղն ընկավ: Թե չէ դարդոտվել էինք, թե էս ո՞նց է ադրբեջանական բանակը պատերազմում հաջողությունների հասել: Ոչ մի հաջողություն էլ չի ունեցել: Ընդամենը բարոյական հաղթանակներ են տարել:

Այ, մերն ուրիշ է: Մենք 1918-ից սկսած միշտ հաղթել ենք, ու այդ հաղթանակների արդյունքում... տարածքներ ենք զիջել: Որ պարտվողները շատ չլացեն, շուխուր-մուխուր չգցեն: 

Որ ուզում եք իմանալ, 2020-ին էլ հաղթեցինք: Ուղղակի եթե մի 50 հատ «եթե» չլիներ, ոնց որ Լարիսա Ալավերդյանն է ասում, մինչև Բաքու էինք հասնելու: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   529 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ