...

Կոռուպցիայի դեմ պայքարը Էլինար Վարդանյանը կոչում է ռեպրեսիա

Կոռուպցիայի դեմ պայքարը Էլինար Վարդանյանը կոչում է ռեպրեսիա

Այն, որ ուժայինների ղեկավարների պաշտոնանկությունը հունից հանել է մեղադրյալ Քոչարյանի փոքրաթիվ աջակիցներին, ակնհայտ է։ Չիրականացավ «թեժ աշուն» ծրագիրը։ Օրերս «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը հոդված է գրել «Հայկական ռեպրեսիայի անատոմիան» վերնագրով։ Եթե ընթերցողը համբերատար մինչև վերջ կարդա, ապա տիկնոջ գիրը շատ տխուր հուշեր է արթնացնում, վերադարձ  իրենց Քոչարյանի ղեկավարման արյունոտ տասնամյակին։ Ահա այսպես։ Տիկին Էլինար Վարդանյանը նույնիսկ հարևան երկրում Միխայիլ Սաահակաշվիլու Վարդերի հեղափոխության արդյունքում կոռուպցիայի դեմ հաջողված պայքարը նույնպես ռեպրեսիվ է համարում, և մտահոգություն է հայտնում, որ նույն ռեպրեսիվ երևույթները լինելու են նաև Հայաստանում և այլևս ոչ ոք չի կարող հանգիստ լինել՝ ո՛չ նախկինները, ո՛չ ներկաները, ո՛չ ամենամտերիմները։ Այս մասին մի քանի տող հետո։

Նախկին պատգամավորն անհանգստացած է, որ Հայաստանը պաշտոնապես մտել է պատժիչ, ռեպրեսիվ փուլ։ Կանխարգելման հնարավորություններն այլևս սպառված են։ Առաջիկայում քրեական գործերի առատությունը և իրավապահների ագրեսիվությունը կապացուցեն դա։ Սկզբում որոշում է կայացվում, թե ում նկատմամբ հարուցել քրեական գործ, ընտրվում է անձը և այդ մարդիկ նախկին հանրային դեմքերն են, և հետո հորինում են գործ կամ տեղավորում են հարուցված գործի մեջ։ Եվ գիտեք ինչն է անընդունելին, որ տիկին Էլինար Վարդանյանը հորինված գործի օրինակ է բերում արյունոտ մարտի մեկի սպանդը։ Էլինար Վարդանյանը կին է, ենթադրվում է, որ նաև մայր է, էդ նախադասությունը գրելուց, ամենևին չհիշեց մարտի մեկի անմեղ զոհերի մայրերին։ Սա ի միջի այլոց։

Այն, որ մարտի մեկի սպանդից հետո մարդասպանները պատասխանատվության չենթարկվեցին, Էլինար Վարդանյանը համեստորեն լռում էր, նույն համեստությամբ էլ լռում էր, երբ շինծու գործերով ընդդիմադիր  ակտիվիստները հայտնվել էին բանտերում։ Իսկ հիմա, ինչումն է Էլինար Վարդանյանի տագնապը։ Ի՞նչ է պատահել։ Մայրաքաղաքի սրտում կրակել են խաղաղ ցուցարարների վրա, երբ բազմահազար մարդիկ փողոց էին դուրս եկել և իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել կեղծված ընտրությունների համար։ Իսկ իշխանությունները կրակել են խաղաղ ցուցարարների վրա, բա նախկին Գերագույն գլխավոր հրամանատարը չպետք է ասի, թե ովքեր են կրակել։ Իսկ իրենց պաշտպանյալին առաջադրված է ծանրագույն մեղադրանք, որ հնարավորություն ունի անմեղությունն ապացուցելու դատարանում։ Ինքներդ էլ տեսնում եք, որ հորինելու ոչինչ չկա, անձի ընտրության մասին խոսք լինել չի կարող և մարտի մեկի գործում ռեպրեսիայի երևույթները բացառվում են և սպանդը ներկայացնել հորինված գործի շրջանակում մի քիչ պարկեշտ չէ։ Նոր Հայաստանում օրենքի առջև բոլորը պիտի հավասար լինեն։ Իսկ, որ հարևան երկրում, Վարդերի հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարում Սաակաշվիլին հաջողություն գրանցեց միայն և միայն այն պարզ պատճառով, որ հեղափոխությունից հետո առաջինն ուժային կառույցներում իրականացրեց բարեփոխումները, մամուլի տեղեկությունների համաձայն, մասնավորապես ոստիկանությունում 70%-ը նոր կադրեր էին։ Մեծ բացթողում է, որ մեր հեղափոխությունից հետո նման բարեփոխում չի իրականացվել։ Անհասկանալի է, որ հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարը նախկին պատգամավորին թվում է ռեպրեսիայի ծանր փուլ։ Այո, տիկին Վարդանյան,  հրաշալի է, որ Դուք եք ասում, որ Հայաստանում այլևս ոչ ոք չի կարող հանգիստ լինել՝ ոչ նախկինները, ոչ ներկաները, ոչ ամենամտերիմները։ Այսինքն՝ Հայաստանում օրենքի առջև պիտի բոլորը հավասար լինեն ու թալանչիները պիտի հանգիստ չլինեն։ Իսկ Սաահակաշվիլու կոռուպցիայի դեմ պայքարի հաջողված փորձը պիտի կիրառվի նաև մեր երկրում։ 

Այն, որ Նոր Հայաստանում պիտի երկրի ողնաշարը ջարդող կոռուպցիայի պայքարը անողոք լինի, դա միանշանակ է, թե հիմա Դուք կոռուպցիայի դեմ պայքարին ռեպրեսիայի անատոմիա կասեք, թե ռեպրեսիայի քիմիա, դա այդքան էլ էական չէ։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5535 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ