...

Կուռկուռլամիշը

Կուռկուռլամիշը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, News.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գրանադայում ընդունված հայտարարությանը, որով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն գրավոր է հաստատել, ասել է. «Այն հանգամանքը, որ Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում, ինձ համար մի տեսակ անհասկանալի է թվում էլի, թե ինչու ենք մենք դա այդքան ցավագին ընդունում»:

«ՉԻ». Ինչի, մենակ դա՞ է ձեզ անհասկանալի: Եվ ընդհանրապես, դուք ինչ-որ բան հասկանո՞ւմ եք: Այսօր ձեզ անհասկանալի է, թե ինչու են ձեզ քննադատում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար, վաղը չեք հասկանա, թե ինչու են ձեզ քննադատում Հայաստանի տարածքներն ու ինքնիշխանությունը վարի տալու համար: Այո, հասկանալու համար ուղեղ է պետք: Որտեղի՞ց հասկանաք:

Իսկ տարիներ առաջ ձևացնում էիք, թե հասկանում եք: Այ, էս նույն չհասկացող Հովիկ Աղազարյանը 2019-ին էր հայտարարել. «Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է, և մենք իրենց սատար ենք կանգնելու, իրենց անկախության, անվտանգության երաշխավորն ենք, ի՞նչ տարօրինակ բան կա էդտեղ»: 

Տարօրինակ բան չկա: Տեսնո՞ւմ եք, թե Արցախի անկախության վրա տժժացողները ոնց են հիմա նույն կերպ տժժում Արցախը Ադրբեջանի տարածք համարելու վրա: Ի՞նչ անկախություն, ի՞նչ բան, մեկն էլ լինի, ձեր անվտանգությունը երաշխավորի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   497 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ