...

Կրա՞կն ենք ընկել

Կրա՞կն ենք ընկել

Համացանցում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է մեկը գրում. «Մի ամիս չկայի, ՖԲ-ն ինձ բլոկել էր»: Կամ՝ ինստագրամը, որևէ սոցցանց: Մարդիկ բլոկվում, արգելափակվում են էն դեպքում, երբ ինչ-որ կանոններ են խախտում: Հայհոյանք, վիրավորանք, ռասիզմ, ու էլի լիքը նման բաներ:

Ասածներս ի՞նչ է. հիմա ո՞նց անենք, որ Աննա Հակոբյանին որակազրկեն: Թեկուզ 2 ամսով ստատուսներ գրելու հնարավորություն չունենա: Ոնց որ թե ընդունված կանոններ չի խախտում. չի հայհոյում, ռասիզմ չի քարոզում... բայց մեկ է, խախտում է: Իր ամեն ստատուսով խախտվում է հանրության նյարդային համակարգը: 

Առանց այդ էլ մարդիկ փշերի վրա են, ներվերը քայքայված, ու առաջին տիկնոջ ցանկացած գրառում ոնց որ ստուգողական կրակոց լինի այդ ներվերի վրա: 

Խորհրդարանում ո՞նց է. որ Ալեն Սիմոնյանին մեկի ելույթը դուր չի գալիս, ասում է՝ վերջ, ես ձեզ մի ամսով զրկում եմ այստեղ խոսելու իրավունքից: 

Նման մի բան մոգոնել է պետք սոցցանցերում մարդկանց գժվեցողների համար: Ինչ ուզում եք ասեք, բայց Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Բելա Քոչարյանն ու Ռիտա Սարգսյանը աչքի չեն ընկել հանրությանը ալեկոծող վարքագծով: Ոնց էլ վերաբերվենք նրանց, բայց իրենց պահել են առաջին տիկնոջը վայել: Իրենց ծանր են պահել, նրանց խոսքը, շարժուձևը ոչ մեկին չի զայրացրել: 

Կրակն ենք ընկել: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   737 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ