...

Լավ ապագա է սպասվում

Լավ ապագա է սպասվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմեց հայությանը:

«ՉԻ». Ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը: Ասաց, որ թաքցնում էին իրավիճակի իրական պատկերը պատերազմում, որ հակառակորդը չիմանա, թե իրական վիճակն ինչպիսին է:

Ասաց, որ ստորագրված փաստաթուղթը վատն է, բայց պետք չէ այն ավելի վատացնել: Օրինակ, կբացվի դեպի Սյունիք տանող և Նախիջևանով անցնող երկաթուղին, որի շնորհիվ մենք երկաթուղային կապ կունենանք Իրանի հետ ու կզարգանանք:

Ասաց, որ Ստեփանակերտ-Երևան կապը պետք է լինի հուսալի:

Ասաց, որ Արցախի միջազգային ճանաչման հարցը դառնում է առաջնահերթություն ու հիմա դրա համար ավելի լավ նախադրյալներ կան:

Ասաց, որ տուրք չի տալու նախկինների կողմից հրահրվող անկարգություններին և չպետք է սադրանքների տրվել:

Ասաց, որ հենց նախկինների թալանի և կոռուպցիայի պատճառով ենք այս վիճակի մեջ հայտնվել:

Ասաց, որ այդքան զոհերը նրա համար էին, որ Արցախը ցեղասպանության չենթարկվի:

Ասաց, որ երկրներ կան, որ ավելի դաժան կապիտուլյացիայի էին ենթարկվել, բայց հետո զարգացել ու բարգավաճել են:

Եվ ամենակարևորը. ասաց՝ «Հայաստանի հպարտ ժողովուրդ», ասաց՝ «Արցախի հպարտ ժողովուրդ»:

«Չորրորդ իշխանություն», թիվ 35, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   881 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ