...

Լավ բան չստացվեց

Լավ բան չստացվեց

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի համար ձեռք բերված նոր BMW մակնիշի ծառայողական ավտոմեքենայի շուրջ քննարկումներին, ասել է. «Ալեն Սիմոնյանն այդ մեքենան տուն չի տանելու, դա ԱԺ-ի համար է»:

«ՉԻ». Դե բա շուտ ասա, հազիվ սիրտներս տեղն ընկավ: Մենք էլ մտածում էինք, որ Ալեն Սիմոնյանն այդ BMW-ն իր համար է առել, որ հետո տուն տանի: Փաստորեն, չկա նման բան: Մի տեսակ նույնիսկ վատ ենք զգում, որ թեման այսքան շահարկել ենք: Լավ բան չստացվեց: 

Բայց մի բան պետք է հիշեցնենք. Պենտագոնից հետո աշխարհի ամենամեծ վարչական շենքը Ռումինիայի ներկայիս խորհրդարանի շենքն է: 1984-ին Ռումինիայի ղեկավար Նիկոլաե Չաուշեսկուն որոշում է Բուխարեստում մի հատ թույն շենք սարքել, որը պետք է ցույց տար երկրի հզորությունը: Լոպազի մեկը: 350 հազար քմ ընդհանուր տարածքով մի ահռելի բան պիտի լիներ: Երբ Նիկոլաեին հարցնում են, թե ինչիդ է պետք այսքան ծախսը՝ մի շենքի համար, ասում է՝ ես հո իմ համա՞ր չեմ սարքում, այլ իմ երկրի ու սերունդների համար: 

Բայց շինարարությունն այնքան թանկ է նստում երկրի բյուջեի վրա, որ դեռ չավարտած, Ռումինիայի տնտեսությունը փլուզվում է, Չաուշեսկուն էլ զրկվում է իշխանությունից և ոչ միայն իշխանությունից*: Խեղճ մարդն այդպես էլ չվայելեց իր երազանքը: 

* Բոլոր համընկնումները պատահական բնույթ են կրում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   887 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ