...

«Լուսավոր Հայաստանը» մնացել է Միշիկի փոքրաթիվ թիմակիցների հույսին

«Լուսավոր Հայաստանը» մնացել է Միշիկի փոքրաթիվ թիմակիցների հույսին

«Ընդամենը երկու տարում Փաշինյանը հեղափոխության առաջնորդից վերածվեց միայն իր կուսակցականների և իրեն սատարող ֆեյսբուքյան փոքրաթիվ խմբակների վարչապետի». սա ընդամենը մեկ որակում է, որ վերցվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունից՝ նվիրված մայիսի 8-ին տեղի ունեցած դեպքերին:

«ՉԻ». Ներկայումս շատերն են մոռացել, որ «Լուսավոր Հայաստանը» նմանատիպ հռետորաբանություն կիրառեց նաև 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ:

Միակ տարբերությունը՝ երկու տարվա փոխարեն ասում էին 4 ամսում: Ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր: «Լուսավոր Հայաստանը» ստացավ 2.5 տոկոս ձայն: Այնուհետև՝ երկու ամիս անց, գիտակցելով, որ նման կեցվածքի արդյունքում կարող են հայտնվել քաղաքական լուսանցքում, կտրուկ փոխեցին վարքագիծը և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ գեթ մեկ թթու խոսք չասացին իշխանությունների և մասնավորապես Փաշինյանի հասցեին:

Հիմա, քանի որ չկան ընտրություններ, Մարուքյանը հաշվել և հասկացել է, որ Փաշինյանը չունի աջակցություն ու մնացել է փոքրաթիվ ֆեյքերի հույսին: Նշենք, որ «վերլուծություններ» արդեն մի քանի ամիս է, ինչ անում են Միքայել Մինասյանի թիմակիցները:

Եվ քանի որ քաղաքական կուսակցությունը կարող է աչքաչափով հաշվարկներ անել ու դա ներկայացնել որպես իրողություն, ապա կարելի է նույն կերպ վարվել իրենց հետ: Լուսավոր Հայաստանին 80000 ձայն տվողները հիասթափվել են, և այդ կուսակցության միակ աջակցողը Միքայել Մինասյանն է՝ իր փոքրաթիվ խմբով:

Քաղաքական անընկալունակության մասին է խոսում այն փաստը, որ «Լուսավորում» խառնել են հասարակական տրամադրությունները և իրողությունները: Շատերը քննադատեցին իշխանությանը, որ պետք էր ավելի սառնասիրտ գտնվել և չտրվել նախկինների արբանյակների սադրանքներին: Սա ամենևին չի նշանակում աջակցության կորուստ, ավելին՝ երազանքների գիրկն ընկնել է, թե մարդիկ հաջորդ իշխանություն տեսնում են պրոֆեսիոնալ սադրիչներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1399 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ