...

Made in Վազգեն Մանուկյան

Made in Վազգեն Մանուկյան

«Եթե շարժումը չհաղթի, գազազած ժողովուրդը կհոշոտի Փաշինյանին»,- դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել է Վազգեն Մանուկյանը:

«ՉԻ». Միայն այս արտահայտությունը բավարար է, որպեսզի հանրությունը խաչ քաշի Մանուկյանի քաղաքական ախորժակի վրա:

Միայն այս արտահայտությունը բավարար է, որպեսզի հստակ երևա՝ Մանուկյանը չի տիրապետում հայոց լեզվին, որովհետև կարելի էր նույն միտքը արտահայտել՝ առանց բացահայտելու իր իրական մտադրությունները: Օրինակ՝ Փաշինյանի հեռացումը անխուսափելի է, որովհետև ժողովուրդը, միևնույն է, պարտադրելու է իր կամքը:

Միայն այս արտահայտությունը բավարար է, որպեսզի պարզ լինի, թե իրականում Մանուկյանը ինչ կարծիք ունի ժողովրդի մասին: Փաստորեն, ըստ նրա, հայ ժողովուրդը գայլերի ոհմակ է:

Միայն այս արտահայտությունը բավարար է, որպեսզի հստակ երևա՝ վերջին 25 տարիներին Մանուկյանը չի փոխել իր քաղաքական գործիքակազմը: Այն է՝ յուրաքանչյուր բախում և սադրանք արդարացված է, եթե դրա գինը իշխանությունն է:

Միայն այս արտահայտությունը բավարար է՝ հասկանալու, թե ինչ մասշտաբի ռեպրեսիաներ են մեզ սպառնում Վազգեն Մանուկյանի իշխանության գալու դեպքում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1397 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ