...

Մարտի մեկի գործով առանցքային վկաները

Մարտի մեկի գործով առանցքային վկաները

Երեկ ՀՔԾ-ն ծավալուն հաղորդագրություն էր տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ, որտեղ նշվում էր նաև Գևորգ Կոստանյանի և նախկին փոխոստիկանապետ հանգուցյալ Գևորգ Մհերյանի անունները, ըստ ՀՔԾ-ի, ոստիկանությունում կեղծվել են մարտի 1-ի դեպքերին վերաբերող մի շարք փաստաթղթեր: 

«Հրապարակ»-ի հարցին, թե ինչպե՞ս  է վերաբերվում իրեն առաջադրված մեղադրանքին, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պատասխանել է, որ համարյա հումորով, որ լուրջ  բան չկա, անփութություն՝ անհեթեթ հոդվածներով: 

«ՉԻ». Մարդը ի՞նչ որակներով օժտված պիտի լինի, որ ծանրագույն մեղադրանքին հումորով վերաբերվի և լուրջ չհամարի: Իսկ ահա Գևորգ Կոստանյանն էլ երեկ մի քանի լրատվամիջոցներով մոտավորապես այսպիսի հայտարարություն էր  տարածել, որ մամուլից է իմացել, որ ինքն ու Գևորգ Մհերյանը մեղադրվում են ոստիկանության պետին ինչ-որ ցուցումներ ու հանձնարարականներ տալու մեջ, ինչն, ի դեպ, բացարձակ հերքում է հենց այդ մտացածին ցուցումների և հանձնարարականների հասցեատեր Ալիկ Սարգսյանը: Միայն այսքանը բավարար է արձանագրելու, որ իր և Գևորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունն ու իրավական հիմքը բացակայում են: 

Դե ինչ, կարկառուն իրավաբանի համար միայն այն,  որ մեկ այլ մեղադրյալ փաստաթուղթ կեղծելը լուրջ բան չի համարում և հումորով է վերաբերվում, դա արդեն բավարար է, որ հայտարարի, թե իրավական և առողջ բանականության հիմքը բացակայում է:  Ինչ լավ ա չէ՞:

Իսկ Գևորգ Մհերյանը վաղուց արդեն հանգուցյալ է, դեռ  2009-ի փետրվարի 3-ին իր տան մուտքի մոտ դիմահար կրակոցներով է  սպանվել:  Օրերս էլ  ոստիկանության նախնական վարկածով ինքնասպան եղավ նաև նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, որը նույնպես մարտի մեկի գործով առանցքային դերակատարություն էր ունեցել:

Հուսանք, որ մարտի մեկի գործով մնացած վկաները ողջ ու առողջ կմնան, Գևորգ Կոստանյանն էլ արտերկրից կվերադառնա և կբացահայտվի ողջ ճշմարտությունը և սպանդի կազմակերպիչները կստանան արժանի պատիժ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   23397 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ