...

Մասնավոր խնդրանքով դիմել ենք Հրայր Թովմասյանին

Մասնավոր խնդրանքով դիմել ենք Հրայր Թովմասյանին

Հրայր Թովմասյանը 2009 թվականին Ալեք Մանուկյան փողոցում գտնվող շենքում 131 քռ մետր տարածքը գնել է 3 միլիոն դրամով: Մինչդեռ նրա կնոջ քույրը նույն տարածքը 2006 թվականին ձեռք է բերել 52 միլիոն դրամով: Բայց չգիտես ինչու, չնայած այդ երեք տարիների ընթացքում անշարժ գույքի գները անշեղորեն բարձրացել են, վաճառել է ՍԴ նախագահին գնման արժեքից 17 անգամ պակաս գնով:

«ՉԻ». Եթե մարդը տաղանդավոր է, տաղանդավոր է ամեն ինչում: Միակ դիրքապահը, ժողովրդավարության վերջին հույսը, նույն ինքը՝ Հրայր Թովմասյանը պարզվում է նաև տաղանդավոր բրոկեր է: Ոչ թե հաջողակ, այլ հենց տաղանդավոր, քանի որ միայն տաղանդավոր բրոկերը կարող էր նման անհավանական գործարք կազմակերպել: Ինչ ֆանտաստիկ բանակցային հմտություններ են անհրաժեշտ, որ համոզես 52 միլիոն դրամով գնված գույքը քեզ վաճառեն 3 միլիոն դրամով: Արևմուտքում այսպիսի տաղանդավոր մարդիկ գեթ մեկ ժամ չէին մնա պետական ծառայության մեջ, քանի որ այսպիսի հմտությունների տեր մարդու համար ամեն րոպեն փող աշխատելու հնարավորություն է:

Իսկ եթե այնուամենայնիվ Թովմասյանը ցանկանում է մնալ պետական համակարգում, ապա նրա տեղը գազի սակագնի վերաբերյալ բանակցությունների հայ-ռուսական հանձնաժողովում է: Կասկած չունենք, որ նա ռուսներին կհամոզի գազը մեզ վաճառել անվճար:

Եվ վերջում մեկ մասնավոր խնդրանք: Քանի որ այլևս Թովմասյանի տաղանդների երկրպագուն ենք, խնդրում ենք առաջիկա կիրակի օրը մի քանի րոպեով այցելի ավտոշուկա: 20000 դոլարանոց ավտոմեքենա ենք ընտրել, բայց ցանկանում ենք վճարել 1000 դոլար:

Հավատացած ենք, նա կկարողանա համոզել վաճառողին: Նյութի կրկնօրինակը փոստով ուղարկել ենք Թովմասյանի շուրջ 10 հասցեների. ինչ իմանանք, որ օրը որտեղ կգիշերի մեր տաղանդավոր դիրքապահ-բրոկերը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6021 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ