Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեղեկացա, որ տարբեր անհատներ, ինձ ներկայացնելով որպես իրենց գործընկեր, իսկ որոշները` նաև ենթակա, իմ անվան տակ որոշ մեծահարուստներից գումարներ են ստացել (չգիտեմ, թե ով՝ որքան)։
Բոլոր այդ մեծահարուստներին տեղեկացնում եմ, որ նրանց ստորաբար խաբել են։ Ես ոչ ոքի հետ չեմ ունեցել ու չունեմ որևէ պայմանավորվածություն, այդ թվում նաև ֆինանսական, չեմ հանդիսանում որևէ մեկի ենթական»:
«ՉԻ». Քանի դեռ Մարինա Խաչատրյանով չեն զբաղվում հոգեկան առողջության կենտրոնները, նա շարունակելու մնալ մեր մշտական պացիենտը:
Այսինքն՝ այս տիկինը հայտարարում է, որ իր անունից մեծահարուստներից փող են կորզում: Դա առնվազն խարդախություն է, իսկ դա՝ հանցագործություն է: Եվ եթե Մարինա Խաչատրյանը գիտի, որ իր անունից փող են վերցնում, նշանակում է՝ գիտի, թե ովքեր և ումից են վերցնում: Կարող էր գնալ և ոստիկանությունում հաղորդում տալ հանցագործության մասին, անուններ նշել:
Բայց չի արել: Ենթադրում ենք՝ չի արել, քանի որ նման բան չկա: Հորինել է պարզապես: Ինքն է, չէ՞, հատկապես գարնանային սրացումների ընթացքում պարբերաբար հայտարարում, թե այսինչը Հայաստանը ցանկանում է կործանել, այնինչը կորոնավիրուսը հատուկ է տարածում Հայաստանում, մյուսը՝ Արցախն է ծախում, և այդ ամենը՝ անուններ նշելով: Իսկ այս դեպքում անուն չի տալիս:
Վատ փիար չէ: Իբր ինքը շատ ազդեցիկ դեմք է, այնքան, որ հենց մեծահարուստները նրա անունը լսում են, վախից անմիջապես փողերը հանում, ինչ-որ մարդկանց մուծվում են:
Արսեն Թորոսյան, թարգի կորոնավիրուսը, զբաղվի այս մարդով: