...

Մեկ անձից ստացված հուշանվերները

Մեկ անձից ստացված հուշանվերները

Ալեն Սիմոնյանը ՊՊԾ 17 աշխատակիցների պարգևատրել է ԱԺ նախագահի հուշանվերներով՝ «պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»։

Պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասները չեն նշվում, սակայն, մեր տեղեկությունների համաձայն, 17 աշխատակիցներից 9-ը պարգևատրվել են «քաղաքացու երեսին անխոչընդոտ թքման գործընթացի ապահովման նպատակով քաղաքացու վերին վերջույթների պատշաճ ոլորման համար», ևս 8-ը՝ «խորհրդարանական քննարկումների ընթացքում ծագած անցանկալի բանավեճերի կանխման նպատակով ԱԺ անկարգապահ պատգամավորներին հրման, քարշ տալու և ֆիզիկական ներգործության այլ մեթոդներով ԱԺ դահլիճից տարհանելու համար»։ Ինչ վերաբերում է հուշանվերներին, ապա իրականությանը չեն համապատասխանում այն ստահոդ տեղեկությունները, թե իբր նվիրված 17 գրիչները ձեռք են բերվել Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված անձին պատկանող ընկերությունից՝ մեկ անձից կատարված գնումների ընթացակարգով, և դրանց համար ԱԺ բյուջեից վճարվել է շուրջ 92 մլն դրամ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   624 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ