...

Մենք հայրենիքի վերածելու բոմժանոց չունենք

Մենք հայրենիքի վերածելու բոմժանոց չունենք

Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» անդամները մեկնել էին Գյումրի:  Մինչ Գյումրի հասնելը` Ազատան գյուղի տարածքում` Գյումրի-Երևան մայրուղու հատվածը շիրակցիները փակել էին` թույլ չտալով Վազգեն Մանուկյանին հասնել Գյումրի: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ովքեր էին փակել ճանապարհը, Վազգեն Մանուկյանը պատասխանել է. «Դրանք բոմժեր էին», որոնց «Իմ քայլը» փող է բաժանել»:

ՉԻ.- Պետք է խոստովանել, որ Վազգեն Մանուկյանն ահագին առաջադիմել է: Առաջ ժողովրդին ժեխ էր անվանում, հիմա՝ բոմժ: Այս տեմպերով շարունակի, հաջորդ անգամ մարդկանց երևի կանվանի «եզի գլուխ», կամ՝ «տավարի ցավ»:

Իսկ ընդհանրապես, հաշվի առնելով, որ օրեր շարունակ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները Հայաստանի տարբեր մարզերում ու Երևանում ճանապարհներ էին փակում, ստացվում է, որ մեր երկիրը վերածվել է բոմժանոցի: 

Այնպես որ, մենք Վազգեն Մանուկյանին խորհուրդ ենք տալիս նոր շարժում սկսել. «Բոմժանոցի փրկության կոմիտե»: Ահագին ռոմանտիկ է հնչում: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1296 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ