...

Մենք պոզ ու պոչի վերածելու հայրենիք չունենք

Մենք պոզ ու պոչի վերածելու հայրենիք չունենք

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեկդ ինձ կբացատրի՞, թե էս ինչի են վերածվել պետական ապարատը և հանրային ծառայությունը:
Բա ասում էիք՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Ինչի կրկեսը պոզով-պոչով ա՞ լինում...»:

«ՉԻ». Վերջերս մեր ընթերցող ընկերներից մեկը ասաց. էդ Գևորգ Պետրոսյանի մասին ինչի՞ եք տենց շուտ-շուտ գրում:

Դե, հիմա, որ այս մարդը շուտ-շուտ գրելու առիթ է տալիս, մենք ի՞նչ անենք: 20 տարի մեր հայրենիքը կրկեսի էին վերածել, պետական ապարատը դարձրել էին «հոր դուքյանը»՝ խնամիներով, ազգ ու տակով, սիրուհիներով լցրած, դուք այս պատգամավորից որևէ թթու խոսք լսել ե՞ք այդ մասին:

Սերժ Սարգսյանի օրոք պատգամավոր է եղել, խորհրդարանում ընդամենը երկու առաքելություն է ունեցել. հանրապետականների բերած օրինագծերը դակել է, այսինքն՝ «կնոպկա սեղմող» է եղել, կամ էլ՝ իմաստուն առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գովքն է արել: Վերջ, իր խոսելու շրջանակները գծել էին, դրանցից դուրս չէր գալիս:

Հիմա հազարան բլբուլ է դարձել: Ընդ որում, խոսում է ցանկացած թեմայից: ԼԳԲՏ-ներից խոսում է, ցիանիդից խոսում է, ջրօքսիդից խոսում է, միջազգային դավադրություններից խոսում է, հիմա էլ՝ եկել է, հասել կրկեսին: Այ սենց պոզ ու պոչով, բազմապրոֆիլ պատգամավոր:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5742 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ