...

Մեր կանխատեսումները ճիշտ դուրս եկան

Մեր կանխատեսումները ճիշտ դուրս եկան

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց: «Միաժամանակ, բոլոր այն քաղաքացիներին, որոնք տարաբնույթ ճնշումների ներքո հարկադրված կլինեն ներկայանալ ընտրատեղամասեր, առաջարկում ենք քվեաթերթիկն անվավեր դարձնելու միջոցով իրենց վերաբերմունքն արտահայտել այս ապօրինի նախաձեռնությանը»:

«ՉԻ». Տեսնում ե՞ք, մեր կանխատեսումներն իրականանում են: Երկու տարի առաջ կանխատեսել էինք, որ այս կուսակցությունը և նրա ղեկավար Ավետիք Չալաբյանը քոչարյանական ստանդարտ՝ մյուսներից չտարբերվող «պրոյեկտ» է, և դա հերթական անգամ իրենք հաստատում են:

Գիտե՞ք, թե էլ ինչից է երևում սրանց քոչարյանական էությունը. հայտարարության այս հատվածից. «... բոլոր այն քաղաքացիներին, որոնք տարաբնույթ ճնշումների ներքո հարկադրված կլինեն ներկայանալ ընտրատեղամասեր»: 

Դե քոչարյանական ժամանակաշրջանում մարդկանց, հատկապես՝ բյուջետային, պետական ապարատի աշխատողներին, բացառապես ճնշումների միջոցով էին ստիպում ընտրատեղամասեր գնալ: Սրանց ուղեղում չի կարող տեղավորվել այն միտքը, որ մարդիկ կարող են ինքնակամ գնալ ընտատեղամասեր ու իրենց վստահությունը, աջակցությունը հայտնել գործող իշխանություններին: Նման բան իրենք կյանքում չեն տեսել: Միայն զոռբայություն, կեղծիք, լցոնում. Քոչարյանից ինչ տեսել են ու սովորել, դա էլ հայտարարում են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2201 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ