...

Ապագան եկել է, Ագրարային համալսարանում է

Ապագան եկել է, Ագրարային համալսարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Այս գործով որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ավետիք Չալաբյանը, որը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Կից տարածվել է նաև այն ձայնագրությունը, որտեղ խոսք է գնում գումարի մասին։

Ի դեպ՝ ձայնագրությունից հստակ է, որ փողի առաջարկ արել է ուսանողական խորհրդի նախագահը։ Ամենայն հավանականությամբ գործարքը տապալվել է, որովհետև գումարի չափն է ծիծաղելի եղել՝ 1000-ական դրամ ամեն ուսանողին։ 2000 ուսանողի դիմաց՝ երկու միլիոն դրամ։ Նա էլ հետո հրապարակայնացրել է խոսակցությունը։ Նախաքննություն է ընթանում։ Այս պահին չխորանանք մանրամասների մեջ։ Փոխարենը չենք կարող չնկատելու տալ ուսանողական խորհրդի նախագահի խոսքի որակը։ Անգրագետ լեզվով, հետադիմական գաղափարներով, «տրեխի» հոգեբանությամբ մեկն է խոսողը, չէ, մեկը չէ՝ մի ամբողջ բուհի ուսանողների ներկայացուցիչն է նա։ Ինչպե՞ս է ընտրվել սույն անձնավորությունը, ինչպե՞ս է նշանակվել, ինչպե՞ս է դարձել առաջնորդ ուսանողների շրջանում։ Պատկերացնո՞ւմ եք այս մակարդակով մեկին ուսանողական միջազգային կոնֆերանսներում կամ թեկուզ տեղական նշանակության որևէ կարգի նախագծում։ Անհնար է։ Հիշենք նրա անունը՝ Թոռնիկ Ալիյան: Անպայման պաշտոնի բարձրացում կլինի մոտ ապագայում։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3612 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ