...

Թուրքիայի վերջը եկավ

Թուրքիայի վերջը եկավ

«Ազգային օրակարգ» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Մենք անհրաժեշտ ենք համարում պետականորեն քայլեր ձեռնարկել Սևրի հաշտության պայմանագրի Հայաստանին վերաբերվող դրույթների միջազգային արդիականացման ուղղությամբ, հայտնում ենք մեր անվերապահ պատրաստակամությունը՝ մասնակցելու ազգային մեծ կարևորություն ունեցող այս գործընթացին»:

«ՉԻ». Վերջապես: Հազիվ մեկը գլխի ընկավ, որ պետք է մեր հողերը թուրքերից վերադարձնենք: Ուրախալի է, որ այդ վեհ առաքելությունն իր վրա է վերցնում Ռ. Քոչարյանին սպասարկող ուժը: 

Վերջերս Քոչարյանը մի հզոր միտք էր հայտնել, թե Արցախը գերագույն արժեք է: Մեզ թվում է, թե այդ միտքը մի փոքր պետք է սրբագրվի. «Արևմտյան Հայաստանը գերագույն արժեք է»: 

Վերջ: Հիմա տեսեք, թե ինչ են անելու մեր հայրենասեր, ավելի ճիշտ՝ հողասեր հերոսները: Ավետիք Չալաբյանը ջոկատ է ստեղծելու և Ղարսի սահմանով մտնելով, մինչև Արդահան հասնի: Մի քիչ կասկածում ենք, թե նա ընդհանրապես ձեռքը զենք կվերցնի, բայց հանուն մեր պատմական հողերի կարելի է:

Դե, իսկ Թուրքիային ջախջախելը մեկից մեկ է: Համենայնդեպս, կուսակցություններ կան, որոնք դրա ձևը գիտեն: Դե, ձեզ տեսնենք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1330 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ