...

Մեր մեջ ասած պետք չէր

Մեր մեջ ասած պետք չէր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել.

«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ:

Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում:

Բայց մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում:

Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եվ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի:

Սա չեմ ասում՝ դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաև այսպիսի ռիսկեր»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, Փաշինյանը պետք է դադարի բարձրաձայն խորհել: Տեսնես նման հարցեր հնչեցնելով՝ ի՞նչ պատասխաններ է ակնկալում ստանալ: Իսկ պատասխանները լինելու են մոտավորապես այսպիսին` «Վարչապետ ջան, դու ուրիշ ես, դու միշտ էլ թափանցիկ կմնաս»: Կամ այսպիսին` «ինչ անում ես, ճիշտ ես անում, կարաս ոչ մի թիվ  էլ չհայտնես»: Չի բացառվում նաև այս տարբերակը` «աշխարհը մեզանից է սովորում»: 

Մի խոսքով, մեր մեջ ասած, ոչ մի արժեքավոր խորհուրդ չի ստանալու: Բայց առիթ է տալու, որ խուճապ տարածեն` տեսեք վարակակիրների թիվն այնքան շատ է, որ Փաշինյանը ցանկանում է թաքցնել թվերը: 

Մեր մեջ ասած, այս օրերին պետական կառավարման դիլետանտությունը պետք է մի փոքր նվազի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1723 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ