...

Ոստիկանությունն ու սպեցնազը վերացնենք, պրծնենք

Ոստիկանությունն ու սպեցնազը վերացնենք, պրծնենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, ասել է. «Ես որ խոսքով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պիտի սպեցնազը հանեմ եւ ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ: Ես ո՞նց անեմ տենց բան: Ես սովոր չեմ, ես հաղորդակցության այլ կուլտուրայով եմ եկել: Երբ մենք իրար հետ խոսել ենք, պայմանավորվել ենք և արել ենք: Էլի խստացնենք, բայց մենք երկրում փոփոխություններ ենք արել իրար հետ զրուցելով, պայմանավորվելով, իրար խնդրելով, իրար աղաչելով, բացատրելով, իրար հարգելով: Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է: Սա իմը չի:

Այսպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների հետ, սեփական ժողովրդի հետ ես ո՞նց այդպես վարվեմ»:

«ՉԻ». Վարչապետի տրամաբանությամբ մեզ ուժային կառույցներ պետք չեն: Ոստիկանություն, ԱԱԾ, սպեցնազ ինչի՞ համար ենք պահում: Եթե ոստիկանությունը խախտում է տեսնում, ապա պետք է միջոցներ ձեռնարկի: Եթե օրինազանցը չի ենթարկվում օրենքը պահպանելու պահանջներին, ապա կոշտ միջոցներ են ձեռնարկվում:

Կամ ինչո՞ւ եք կարանտինի կանոններ մտցրել: Տուգանքներ եք սահմանել, հանեք այդ ամենը: Իմաստը ո՞րն է, եթե միևնույն է, խախտողներին չեք պատժելու:

Մինչդեռ այս իրավիճակը պատերազմային կարելի է համարել: Իսկ պատերազմի ժամանակ զրուցելով, «փշի-փշի» անելով հակառակորդին հաղթել հնարավոր չէ: Ընդհակառակը, անընդհատ նոր դիրքեր ենք կորցնելու:  

Կամ՝ ուրիշ բան ասենք. Մակրոնը, Թրամպը կամ Ֆրանսիայի նախագահը սպեցնազո՞վ են եկել իշխանության: Նույնպես խոսքով են եկել: Ընտրությունների ընթացքում գնացել, քաղաքացիների հետ զրուցել են, խոսել են, պայմանավորվել են, հետո՝ ընտրվել են: Եվ ի՞նչ. նրանք սպեցնազ կամ դուբինկա կիրառելու իրավունք չունե՞ն. թեկուզ՝ բարոյական իրավունք: Ունեն, որովհետև պետություն են ղեկավարում: 

Ուինսթոն Չերչիլը մի խելոք բան է ասել. «Խոշոր գործչի, նրա մեծության արժեքը պատասխանատվությունն է»: Որքան խոշոր է մարդու պաշտոնը, այնքան՝ ավելի մեծ է պատասխանատվությունը: Նիկոլ Փաշինյանն ի պաշտոնե երկրի թիվ մեկ պատասխանատուն է: Պատասխանատու է ամեն ինչի համար: Այդ թվում՝ որ երկրում կարգուկանոն լինի: Դրա համար նա ունի օրենքով նախատեսված լիազորություններ: Ուրեմն, կամ այդ լիազորությունները կիրառում է, կամ էլ՝ քրեական օրենսգիրք, իրավապահ մարմիններ, այդ ամենը վերացնում է, հասարակական հարաբերությունների միակ ձևաչափը դառնում է խոսքն ու զրույցը: Լա՞վ է այդպես: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ