...

Վիրուս առ վիրուս պատասխան են տալու

Վիրուս առ վիրուս պատասխան են տալու

ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը «Պրեսինգ» հաղորդման ժամանակ ասել է. «Նիկոլ Փաշինյանն է կորոնավիրուսը բերել Հայաստան, մարտի 1-ին Ծաղկաձոր էր գնացել, որպեսզի կորոնավիրուսի մուտքը նշի՞», և այնուհետև հավելել. «Ամեն վարակվածի համար պատասխան է տալու»:

«ՉԻ». «Կարգին հաղորդման» սքեթչերից մեկում դասախոսը ամեն գնով ցանկանում է քննություններից կտրել ուսանողին, ինչի համար այդ ուսանողից պահանջում է հատ-հատ նշել 1945թ. ատոմային ռմբակոծություններից Հիրոսիմայում ու Նագասակիում զոհված 300 հազար ճապոնացիների անունները:

Հիմա Դավիթ Շահնազարյանը այդ դասախոսից բեթար է: Նիկոլ Փաշինյանը հատ-հատ պիտի պատասխան տա ամեն վարակվածի համար: Մենք էլ Մարինե Խաչատրյանին էինք անուն կպցնում: 

Այսինքն, Դավիթ Շահնազարյանի տրամաբանությամբ, Դոնալդ Թրամպին հենց հիմա արդեն կարելի է գիլյոտինի ենթարկել, քանի որ ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 338 հազարի, Էմանուել Մակրոնին Լուվրի առջև հրկիզել. Ֆրանսիան 94 հազ. վարակված ունի, իսկ Անգելա Մերկելի մասին ընդհանրապես չենք խոսում, նրան պետք է քառատել. Գերմանիայում 100 հազարի շեմն անցել են: 

Այսպիսի ընդդիմությամբ մեզ շատ պայծառ հոգեբուժարան է սպասվում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2077 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ