...

Մեզ ամայի տարածքներ պե՞տք են

Մեզ ամայի տարածքներ պե՞տք են

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է. «Հայաստանում ի վերջո բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե որոշակի ամայի տարածքներ»:

«ՉԻ». Ուղղակի հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է, մասնագիտությամբ էլ՝ իրավաբան: Այսինքն՝ պիտի որ օրենքներից մի քիչ հասկանար:

Օրինակ՝ պիտի իմանար, որ Հայաստանի բանակը պահպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կանխում ոտնձգությունները մեր սահմանների վրա, չեզոքացնում թշնամու ագրեսիվ գործողությունները: Գրված չէ, որ կոնկրետ ժողովրդին է պաշտպանում: 

Իսկ հիմա պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության այն տարածքները, որտեղ մարդ չի բնակվում, կարելի է և չպաշտպանել: Հա էլի, մուֆթա ծախս անես, դիրք ու պոստ պահես, ո՞ւմ համար: Օրինակ՝ Իշխանասարի վրա մարդ չի ապրում, որպես ի՞նչ պահես:

Ստացվում է, որ օրինակ՝ եթե ադրբեջանական զորքերը Երասխավանի կողմից դեպի Երևան գան՝ ավտոմայրուղիով, ուրեմն, պետք չէ նրանց դեմ բանակ հանել, քանի որ մայրուղու վրա մարդ չի ապրում: Այ, հենց հասնեն Նորագավիթի կողմերը, բնակիչները ահազանգեն, թե բա մեզ թշնամին նեղացնում է, նոր արդեն կարելի է բանակին ներգրավել: Մարդու ասածի տրամաբանությունը սա է: 

Այսինքն՝ սրանց համար Հայաստանը միայն այն տարածքներն են, որտեղ մարդ է բնակվում: Մնացածը՝ հեչ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   887 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ