...

Մեզ մոտ հաղթած իշխանությունն է հեռանում

Մեզ մոտ հաղթած իշխանությունն է հեռանում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, ասել է. «Այս պատերազմում մենք պարտվել ենք: Կան մարդիկ, որոնք ասում են, որ պարտված իշխանությունը այլևս չի կարող լինել իշխանություն: Ես համաձայն չեմ: Ասել, որ իշխանությունը պարտվել է և պետք է հեռանա՝ տրամաբանական չէ»:

«ՉԻ». Հա էլի, ո՞վ է տեսել, որ պարտված իշխանությունը հեռանա: Մանավանդ՝ Հայաստանում: Ընդհակառակը, միայն մեզ մոտ է, որ հաղթած իշխանությունն է հեռացել: Այ, դա է եղել տրամաբանականը:

Համաշխարհային պատմության մեջ նման դեպք չենք հիշում, որ կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը մնա: Որովհետև կապիտուլյացիան ի՞նչ է. դա իշխանությունների գործունեության օբյեկտիվ գնահատականն է, արդյունքը: Եթե արդյունքը եղել է կատարյալ ձախողումը, մնում եք՝ ի՞նչ անեք: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1138 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ