...

Խոսքդ սմայլիկով կտրենք

Խոսքդ սմայլիկով կտրենք

«Երևան քաղաքի բնականոն կյանքը խաթարող անհաջողակները և խառնակիչները շարունակում են չհասկանալ, որ բարձր գոռալը, վիրավորելը, աղբարկղները գրկած այս ու այն կողմ վազվզելը, ոստիկանների գլխարկները քաշքշելը խաղաղ անհնազանդության ակցիաներ չեն, այլ սովորական խառնակչություն է և մարդկանց նյարդերի վրա ազդել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ հավելելով․ «2018թ.-ը կրկնօրինակել չեք կարող, քանի որ դուք ժողովրդավարության կրող չեք, դուք ՀՀ արժանապատիվ քաղաքացի չեք»։ 

Մտածում ենք՝ մի բան պակասում է այս հրաշալի խոսքին։ Հա, հասկացանք, երևի գրառման վերջում արժեր լեզուն կախ գցած սմայլիկներ դներ՝ առնվազն ՔՊ պատգամավորների թվով։ Իսկական քաջ ու թիմին նվիրված անդամը հենց այդպես էլ կաներ՝ հընթացս թաքցնելով իր գերնյարդային վիճակը։ Ինչ վերաբերում է ժողովրդավարության կրող-չկրողներին, ապա այս հարցը, մեղմ ասած, տիկին Դավոյանի խելքի բանը չէ։ Նա առավելագույնը կարող է գույները տարբերակել՝ հասարակությանը բաժանելով սևերի ու սպիտակների, իսկ այ ժողովրդավարության մասին խոսելուց առաջ դրա մասին գոնե նվազագույն գիտելիքներ պետք է ունենալ։ Դավոյանի գրառումը փայլուն ապացույց է այն բանի, որ վերջինս չունի այդ գիտելիքները։ Մեկ էլ՝ աստված չտա, որ նորից 2018 թ․ կրկնվի։ Այդ հարվածին հաստատ էլ չենք դիմանա։ 

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1641 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ